ԱԺ-ի լրատվության վարչությունը նոր պետ ունի

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը նոր ղեկավար ունի։

Այս պաշտոնում նշանակվել է էլեն Բաբալյանը։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել են ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրները։ Երեկ Էլեն Բաբալյանի առաջին աշխատանքային օրն էր ԱԺ-ում։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Էլեն Բաբալյանը։ Հիշեցնենք՝ տևական ժամանակ է ԱԺ այս ստորաբաժանումը ղեկավար չուներ։

Էլեն Բաբալյանը Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ