Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր ԶՈՒ ԳՇ այսօրվա հայտարարությանը, որում զինվորականները պահանջել են իր ու կառավարության հրաժարականը:Փաշինյանը նշեց, որ երեկ որոշում է կայացրել Տիրան Խաչատրյանին ԳՇ պետի առաջին տեղակալի, իսկ այսօր՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին: Վարչապետի խոսքով՝ այդ որոշումներին հետևել է ԳՇ հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իր հրաժարականը:

«Նրանց կողմից նման քայլի պատճառը կարևոր է արձանագրել, և ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում:

Բայց ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք, ժողովրդի ու քաղաքացիական իշխանության պահպանումն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես անվանում են ռազմական հեղաշրջման փորձ»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ