«Ով մեղադրում է քեզ, դավաճան է. թշնամին իրենք են». արտաշատցին՝ Փաշինյանին

Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ ու պատասխանել նրանց տարբեր հարցերի:

Այսօր Արարատի մարզպետարանում ՀՀ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Քննարկվել են 2020 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Այս մասին իր էջում հայտնում է ՀՀ վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ եւ հավելելով, որ արձանագրվել են նաև խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ