![]()
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ փետրվարի 3-ին իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ.
Երեւան, այսօր, «Զվարթնոց» օդակայան:
Բնականաբար ԲՀԿ-ական պատգամավորը նպատակ էր հետապնդում երկրում խուճապային իրավիճակ ստեղծել, թե իբր պատերազմի պարտությունից հետո, երբ արդեն սահմանները բացվել են և դեպի ՌԴ կանոնավոր չվերթները վերականգնվել են, Հայաստանից բազմաթիվ քաղաքացիներ արտագաղթում են, բայց արի ու տես, որ իրականում լուսանկարն արված էր 2015-2016 թվականներին, նույն ՀՀԿ-ի կառավարման ժամանակ, երբ արտագաղթի ծավալները հսկայական էին։
Նկատելով՝ որ հրապարակած լուսանկարը շատ արագ հայտնի դարձավ, որ կեղծ է՝ այն այսօր չէ արած, Զոհրաբյանն այն արագ հեռացրեց իր էջից, բայց մեզ հաջողվել էր պահպանել գրառման լուսանկարը, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Ինչպես նաև զուգահեռ ներկայացնում ենք 2016-ի արված մի հրապարակում, որտեղ օգտագործվել էր նույն լուսանկարը։
![]()
![]()