«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը:

Նշենք՝ քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ երթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ գործելու են «Վ՛երջ թավիշին» կարգախոսով: «Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց, օգտագործեց, ով չօգտագործեց, պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ