Ինչու Քոչարյանը չի խոսում Ստեփանակերտի իր տան մասին, որին ոչ մի ռումբ չի կպել

Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրում և Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց ավելի զուսպ լինել: Դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներ Ն. Զոհրաբյանին և Ա.Աբովյանին՝ Սիմոնյանը նշեց. «Էն 2-3 ամիսը, երբ դուք ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, անցել է, պրծավ դա:

Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտենաք, որ պրծավ: Սա «Բագատիե տոժե պլաչուտ» նովելը չի»: Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած 5000 թվին` նա ասաց. «Էդ որտեղի՞ց ձեզ էդ թիվը, տիկին Զոհրաբյան: Կարո՞ղ ա 2 ա կամ 7 ա: Էլ ի՞նչ թիրախ կարող եք ցույց տալ մեր թշնամուն…»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքը համաձայն է պարոն Բաբաջանյանի հնչեցրած ելույթի գրեթե բոլոր կետերի հետ. «Այո՛, որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակները չկարողացանք երկու տարվա մեջ սարքել ԱԹՍ-ներ: Այո, մեղավոր ենք, բայց կուղղենք, էդ էլ կուղղենք, կհասցնենք»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ