Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հիշեցնելով, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Վարչապետն այս հայտարարությունը հեղաշրջման փորձ որակեց և կոչ արեց քազաքաղիներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա նշեց, որ ինքն աշխատանքից ազատելու 2 որոշում է կայացրել, որոնցից մեկը՝ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղկալի ազատման որոշումը նախագահը հաստատել է, համապատասխան հրամանագիրը կա, իսկ մյուսով վարչապետը որոշել է աշխատանքից հեռացնել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Երեկ տեղի ունեցավ իշխանության աջակիցների հանրահավաք, որին հաջորդեց երթ, վարչապետը հայտարարեց, որ վերջ է դրվում թավիշին:

Նախագահը, ըստ սահմանադրության, 3 օր ունի՝ հրամանագիրը ստորագրելու և ազատումը հաստատելու կամ չեղարկելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ