Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը ՀՀ նախագահը կարտահայտի մինչև կիրակի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարություն չի վերադարձրել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին վարչապետի միջնորդությունը: Այդ մասին Aysor.am-ին ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ըստ աղբյուրի՝ նախագահը մինչև կիրակի ժամանակ ունի և կարտահայտի իր դիրքորոշումը:

Հասմիկ Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ ավարտվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ