Ծնվել է Աստղիկի և Նարբեի 2-րդ երեխան. ծնողները հետաքրքիր անուն են տվել փոքրիկին

Զույգի երկրորդ երեխան աղջիկ է, որին ծնողները տվել են Շուշի անունը։ «Աստղն առաջարկեց, անվան այդ տարբերակը, ինչին միանգամից համաձայնեցի։ Մոնթեի կողքին այլ անուն ընտրել հնարավոր չէր»,– ասաց Նարբեն։

Զույգի առաջնեկի` Մոնթեի ծննդից չորսուկես տարի անց Նարբեն ասում է, որ բոլորովին այլ զգացողություններ ունի։

«Այն ժամանակ բոլորովին  այլ զգացողություններ ունեի։ Կարելի է ասել, չէի գիտակցում` ինչ է կատարվում։ Հիմա ամեն բան այլ է։ Ես նորից սիրահարվեցի Աստղիս, ինչպես ամեն առավոտյան, երբ արթնանում ու տեսնում եմ իրեն։ Շնորհակալ եմ իրեն` ինձ այս հրաշքը պարգևելու համար»,– ասաց դերասանը։

Նարբեն արդեն հանդիպել է դստերը, կնոջը դեռ չի տեսել, բայց խոսել է նրա հետ, ասում է` իրեն հրաշալի է զգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ