«Հայաստանը ոչ մի տեղ դիվերսանտ և ահաբեկիչ չունի». Երևանը պատասխանել է Ալիևին

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գերիների փոխանակման խափանմանն է նպաստում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն Երեւանին է հանձնել անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին: Ալիևը նշել էր, որ այս պահին Ադրբեջանում են պահվում միայն «ահաբեկիչներ և դիվերսանտներ»։

Իրավաբան․net-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հատնեցին, որ Հայաստանը ոչ մի տեղ դիվերսանտ և ահաբեկիչ չունի, և նման ձևակերպումները մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ռազմագերիների հարցը սակարկությունների առարկա դարձնել:

«Այս գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020 թ. nոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և տրամաբանությանը»,-նշում են գրասենյակից։

«Ռազմագերիները, որոնք մենք ունեինք, մենք բոլորին վերադարձրել ենք: Ավելին, մենք նրանց ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք մեր ռազմագերիներին», -ասել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք, որ Ալիևը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված զինվորներին ռազմագերի չի համարում և կարծում է, թե նրանց վերաբերյալ նշված հայտարարության մեջ որևէ բան չկա գրված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ