![]()
ԱՄՆ-ում 3-ամյա Քեյսի Հետեուեյը տատիկի և այլ երեխաների հետ բակում խաղալիս վազել է անտառ և մոլորվել այնտեղ:
3-ամյա Քեյսի Հետեուեյին փնտրել են երկու օր: Գիշերը ջերմաստիճանը իջել է -6 աստիճան ըստ Ցելսիուսի, սակայն ի վերջո փոքրիկին հաջողվել է գտնել փոքր կղզյակի վրա: 3-ամյա երեխան թրջված և փշոտ թփուտներում խճճված է եղել:
Փրկարարներն անցել են մինչև գոտկատեղը հասնող ջրի միջով՝ լացող և մայրիկին կանչող 3-ամյա Քեյսիին հասնելու համար:
Տղան պատմել է, որ այդ ամբողջ ընթացքում նրա մասին հոգ է տարել պատահաբար հանդիպած վայրի արջը: Երեխայի խոսքերով, կենդանին նրան տաքացրել է ու պաշտպանել:
![]()
Ոմանք կարծում են, որ արջը երեխայի երևակայության արդյունքն է: Սակայն, սառնամանիքից փրկված երեխան պնդում է, որ իր պատմածը ճշմարտություն է:
![]()