Այս պահին ընթանում է վեց ընդդիմադիր առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայված Վազգեն

Մանուկյանի գրասենյակում այս պահին ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր

Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ որոշվելու է Հայրենիքի փրկության ճակատի ապագան։

24News-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ 17 կուսակցությունների լիդերները դժգոհ են շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի քայլերից և այսօր հավաքվել են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Շարժման ներսում խժդժության առիթ է դարձել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Կուսակցությունների մի մասը մասնակցության ցանկություն ունի, մյուսը՝ դեմ է դրան։

«Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո։ Շարժմանն անդամակցեցին 17 կուսակցություններ և իրենց առաջ նպատակ դրեցին հեռացնել ներկայիս վարչակազմին ու ստեղծել հակաճգնաժամային կառավարություն։

Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները նշում են՝ սպասելի էր իրադարձությունների նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ շարժման առաջնային այս նպատակն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ