ԲԱՑԱՌԻԿ. Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական հենասյուներից մեկը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։

Տեսանյությում ակնհայտ երևում է, որ վարորդը ոչ միայն դժոխային արագությամբ է վարում մեքենան, այլև կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Նախ՝ կարմիր լույսի առկայությամբ, ապա չթույլատրված հատվածով անցնում է ճանապարհը, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ