![]()
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունվարի 30-ին ռուս խաղաղապահների բժշկական ջոկատը
Վանք բնակավայրից Մաղավուզ է տեղափոխել 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայողների ու նրանց հանձնել Ադրբեջանի բժիշկներին։
«Ռուսաստանի խաղաղապահների 27 դիտակետերից իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա դիտարկում է իրականացվում։
Շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարը պահպանվում է»,- նշված է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունում։
![]()