![]()
Ինչպես հայտնել ենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքվել են Պաշտպանության նախարարի նախկին խորդական, «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանի աջակիցները:
Աջակիցների թվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն» ու դուդուկահար Կամո Սեյրանյանը: Վերջինս մեր հարցին, թե ինչու՞ է գտնվում դատարանի բակում, պատասխանեց, որ 15 տարի է՝ ճանապչում է Դավիթ Գալստյանին:
Հիշեցնենք, դատարանում ընթանում է «Պատրոն Դավո»-ին կալանավորելու միջնորդության քննությունը:
Վերջինս մեղադրվում է ՀՀ-ին վատ տեսակի հրանոթի կրակոցներ մատակարարելու կազմակերպումն իրականացնելու համար: Պարզվել է՝ այդ գլխիկները չեն եղել այն, ինչ նախատեսվել է պայմանագրով եւ ի զորու չեն եղել լուծել մարտական խնդիրներ:
Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին, և 2-ի համար էլ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
![]()