![]()
Էդմոն Մարուքյան այսօր Աժ-ում լրաագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է.
«Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար … օրինակ ինչ անե՞մ, ինչ անե՞մ, զինված խումբ ձևավորեմ, մարդիկ սպանե՞մ… բա ինչ անե՞մ, շենքեր գրավեմ, վառե՞մ շենքերը… ինչ անեմ, պատանդներ վերցնեմ պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը, չէ ուզում եմ ասեմ սահմանադրությամբ կան մեխանիզմներ, գալիս եք ասում եք օրինակ դուք ինչ եք պատրաստվում անել, շահիդի գոտի կապեն գնան տրաքե՞ն ըդդիմադիրները»։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմից առաջ իր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը և հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածում որպես ընդդիմադիր պատգամավոր՝ չունի իր մեղքի բաժինը։
Ասաց՝ հրավիրել էր ճշտելու՝ հողերը վաճառո՞ւմ են, թե՞ ոչ, իրենց հավաստիացրել են, որ նման բան չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, և ցանկանում են բանակցային ֆորմատ փոխել․
![]()