Արդեն քանի օր է, համացանցը «տնքում» է արտագաղթի մասին փիլիսոփայություններից

Ավագ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդեն քանի օր է, համացանցը ՙՙտնքումՙՙ է արտագաղթի մասին փիլիսոփայություններից.

Որոշ քընձըխ քաղաքական գործիչների համար էլ շատ հարմար թեմա է դիվիդենտ շահելու համար ՝ տեսեք-տեսեեեեք,խեղճերը տուն ու տեղ թողում լքում են երկիրը,վույ-վույ-վույ, վախ-վախ- վախ.Սրանց ասածները ջանդամ ու գյոռ,ձիվանագետներն են ՙՙմտահոգվումՙՙ,մեղադրում

Արտագաղթը,ինչպես նաև ներգաղթը հաշշվում է տարվա կտրվածքով ՝ տարեվերջին
Այժմյան մեկնողների գերակշիռ մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են,ժողովրդի ասած ՝ խոպանչիները.

Շատերն ասում են,ինչու՞ են գնում,թող մնան Հայաստանում աշխատեն,վիրավոր երկրին օգնեն
Տրամաբանական է,բայց ոչ ամբողջական.

Եթե հարցը վերաբերվեր մենակ ուտելուն կամ լավ ու ավելի լավ ապրելուն,օփել կամ յաշիկ առնելուն,ես էլ կհամաձայնվեի այդպես մտածողների հետ,բայց կան նաև պատճառներ,որոնք արդարացնում են մարդկանց սեզոնային ՙՙարտագաղթըՙՙ
Մարդը ուսանող երեխա ունի,գուցե և երկուսը,Երևանում տուն պետք է վարձի,ուսման վարձ պետք է տա,մեր երկրում էլ բոլորս գիտենք միջին խավի աշխատավարձի չափերը

Էն մյուսի տանը հիվանդ կա ՝ դեղեր,հիվանդանոցներ,վիրահատություններ.
Պատճառներ շատ կան,չթվարկեմ,զայլեքդ չտանիմ.

Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ ժողովրդի վիճակը կորոնավիրուսից ու պատերազմից հետո
Էդ խոպանչին ՙՙլավ օրվաՙՙ համար չէ, որ թողում է իր կնոջն ու երեխաներին,ծնողներին ու գնում օտար հողում աշխատելու
Խոպանում աշխատած փողերն էլ գրեթե ամբողջությամբ ծախսվում են մեր երկրում…
Սկզբում փորձեք ասեղը մտցնել ձեր մատը,հետո նոր մախաթը կոխեք ուրիշի աչքը.
Առողջ էղեք…….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ