Կեղծ կենդանասիրությանը վերջ տվեք․ Երբ 7-8 տարեկան դպրոցական երեխայի վրա 5-6 շուն է հարձակվում, էական չէ՝ շները ստերջացած էին, թե ոչ

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր մեր երկրում առկա մի շատ կարևոր խնդրի։ Մասնավորապես նա գրել է․

Կեղծ կենդանասիրությանը վերջ տվեք: Երբ 7-8 տարեկան դպրոցական երեխայի վրա 5-6 շուն է հարձակվում, արդեն էական չէ, թե էդ շները ստերջացած էին, թե ոչ:

Երեխան իր հասանելիք վախի չափաբաժինը ստանում է, ինչն էլ հոգեկան խորը ապրումների պատճառ կարող է դառնալ ու ծնողներից տարիներ կարող է պահանջվել երեխայի մեջ մտած վախը հանելու համար։

Ու այս պարագայում, հավատացեք ոչ մի ծնողի հետաքրքիր չէ շները ստերջացած էին, թե ոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ