Էլիտան վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են բոլորը, որոնք ժողովուրդ չեն: Ես նկատի ունեմ հայկական էլիտան՝ կաթողիկոսները, նախկին նախագահները, օլիգարխիան, կուսակցությունները, պետական կառավարման համակարգի մի մասը եւ «անգան մի կին ատամնատեխնիկ»՝ Իլհամ Ալիևը: Բոլորը:

Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնալու հնարավորություն չունի, պիտի հեռանա, քանի որ մնալու դեպքում նա ինչպե՞ս է աշխատելու էլիտայի հետ:

Նախագահական կառավարման համակարգում Փաշինյանն ընդհանրապես շանս չէր ունենա բնության մեջ իր տեղը գտնելու, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նա կարող է կուսակցություն ղեկավարել ու մասնակցել ընտրությունների եւ դեռ քվեների հույս ունենալ, թեկուզ՝ 15-20 տոկոս: Էլիտան վրե ժ է լուծում Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի:

Ո՞վ էր նրա կողքին կանգնած, երբ նա ժողովրդի հետ էր, թերևս ՀԱԿ-ից բացի՝ ոչ ոք: Հետևաբար պատկերացնո՞ւմ եք, թե մեր էլիտան ինչքան չի սիրում ժողովրդին:

Բոլորն ատամ են սր ում Փաշինյանի վրա, բոլորն իրենց ծնոտի ամրությունն են ստուգում այդ իսկապես պետության ամենաթույլ օրգանիզմի՝ Հայաստանի վարչապետի գոյության վրա, որն ինքն է ընկել իր ծուղակը, երբ համաժողովրդական էյֆորիայից ոչ մի բանական հանածո դուրս չբերեց:

Այս պատմության մեջ տարօրինակ է եկեղեցու պահվածքը, եկեղեցին վերջին երեսուն տարում 1-ին անգամ հրապարակային մտավ քաղաքականության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը գրեթե «գողական բազարի» է անցել, նա Փաշինյանի մասին դեկտեմբերի յոթին ասել է՝ նրա ներկայությունն ինձ համար տհաճ է: Նա դա ասում է ժողովրդի ընտրյալի վերաբերյալ:

Անկախ նրանից, թե ուր հասցրեց իրեն Փաշինյանը, հոգևոր հոտի ղեկավարի խոսքն ուղղված է ժողովրդական քվեի հասցեին: Ես չգիտեմ՝ որտեղ է գրված, որ հոգևորականը կարող է այդպես արտահայտվել մարդու հասցեին: Առավել ևս, ի՞նչ է պատրաստվում անել հոգևորականը, եթե հանկարծ նոր ընտրություններով Փաշինյանն ինչ-որ կերպ նորից վերցնի այդ քվեն, թեկուզ ոչ էյֆորիկ ծավալներով:

Ես չեմ ճանաչում որևէ Հիսուս Քրիստոսի կամ Պողոս Առաքյալի, որը հոգևորականին կլիազորեր այդպես արտահայտվել մարդու հասցեին, որի հա նցանքներում ավելի տեսանելի է տգիտությունը, քան՝ դիտավորությունը: Փաստն այն է, որ այն, ինչ անում է հայկական էլիտան, Փաշինյանի դեմ չէ, ժողովրդի դեմ է, քանի որ ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, որովհետև ժողովուրդը ներգրավված չէ հակափաշինյանիզմի մեջ: Իսկ դրա միակ ճանապարհը ընտրություններն են: Կա՛մ դատեք այդ մարդուն ձեր իսկ դատարաններով, կա՛մ մտեք քաղաքական պա յքարի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ