![]()
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տևական ժամանակ քաղաքացիները, ովքեր անձնական տարբեր հարցերով, խնդիրներով ու գործերով կապված են ՌԴ-ի հետ, հնարավորություն չեն ունեցել դուրս գալ երկրից։
Վաղվանից վերականգնվում են դեպի ՌԴ կանոնավոր չվերթները, միայն վաղը արդեն 4 չվերթ է նախատեսված, և նորմալ է, որ մարդիկ ցանկանում են մեկնել, մանավանդ, որ մեր քաղաքացիներից շատերը տարվա այս եղանակին սկսում են մեկնել արտագնա աշխատանքի(խոպան):
Այլ հարց է, որ ոմանք քաղաքական կեղտոտ նպատակներ հետապնդելով երևույթը ցանկանում են ներկայացնել որպես աննախադեպ արտագաղթ։
Արտագաղթի դեմ պայքարող էիք, 30 տարի բյուջե չլափեիք, լափողների ձեռքը բռնեիք, ու թույլ չտայիք մարդկանց հետապնդման ենթարկեն, որ վերջիններս էլ ստիպված երկիրը չլքեին։
![]()