![]()
Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբեն Ավոյանը, և նրա հարսնացուն՝ Մերին, մեղրամիսն անցկացնում են Դուբայում:
Նրանք իրենց հանգստից պարբերաբար լուսանկարներ են հրապարակում Instagram-ում։
Վարդուհի Վարդանյան մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան — Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։
Ծնվել է 1976 թվականի հունիսի 26-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։
1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։
1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։
![]()
![]()
![]()