Սերժ Սարգսյանի թեստի պատասխանը բացասական է, նա անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է, հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակը։

«Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի», — ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից գտնվում էր կարանտինի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ