«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ:

Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը:

Գերեզմանների տեղափոխման գործընթացն իրականացվել է հոգևորականների և զինծառայողների հարազատների մասնակցությամբ:

Մի քանի օր է մահացած զինծառայողների ծնողները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Ադրբեջանում՝ կապված իրենց որդիներին Բաքվի արվարձաններում գտնվող «ճահճային» գերեզմանոցներում թաղելու հետ:

Ծնողները հայտարարել են, որ 18 զինծառայողներին առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել այդ վայրում։ Հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։

Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հերքում է գերեզմանների ջրով լցված լինելու հանգամանքը, սակայն ի վերջո ճնշումների արդյունքում որոշում է կայացրել վերահուղարկավորել զինծառայողների մարմինները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ