Հայտնի է, երբ կիրականացվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ, 2021 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին

75 տարին լրացած կենսաթոշակառուներին

լիազորագրով վճարվող դեպքերին

14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ