![]()
Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածի գործարկման վերաբերյալ ուղեցույց։
Տեսանյութում մանրամասն ներկայացված են հավելվածի ներբեռնման գործողությունները:
Հիշեցնենք, որ 2021թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով ՌԴ սահմանը կարող են հատել «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()