Ինչպես հին՝ ժանգոտած երկաթից ստանալ սուր ածելի

Այսօր ձեզ կներկայացնենք տեսանյութ, թե ինչպես ժանգոտած երկաթից ստանալ սուր ածելի։ Ածելին սափրվելու համար նախատեսված գործիք է։

Սափրվելը պետք է սկսել այտերից. ածելին մոտեցրեք դեմքին և սայրը անցկացրեք դեմքով վերևից ներքև: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ հեշտ է, կարևոր է չափը չանցնել, մազերը այս հատվածում շատ «հնազանդ» են և հեշտ են սափրվում: Գլխավոր կանոնը. պետք է սափրվել մազերի աճի ուղղությամբ, և ոչ մի դեպքում հակառակ ուղղությամբ: Ոմանք, չնայած, փոքրիկ հնարքի են դիմում` մաշկը չգրգռելու համար սափրվելով աճի ուղղությամբ, բայց որոշակի անկյան տակ: Փորձեք ինքներդ և տեսեք, թե որ տարբերակն է ձեզ ավելի հարմար:

Կարելի է նաև ազատ ձեռքով ձգել մաշկը, այն դարձնելով ավելի ձիգ: Դա, մասնավորապես, կարող է օգնել ուղիղ անկյան տակ աճող մազերը սափրելիս: Սայրը շատ ուժեղ սեղմել պետք չէ: Բավական են հարթ, հաստատուն շարժումները: Այդ շարժումների ուժը յուրաքանչյուրը որոշում է իր համար:

Ծնոտի տակ սափրվելիս պետք է սայրը տանել պարանոցից դեպի կզակը ուղղությամբ: Պարանոցի վրա հաճախ հանդիպում է այնպիսի խնդիր, ինչպիսին են «սերտաճած մազերը»: Բայց այդ խնդիրը շատ հեշտ է լուծել, պետք է ուղղակի սերտաճած մազը առանձնացնել մաշկից սովորական ստերիլ պինցետի օգնությամբ և հետո սափրել այն: Թրաշվելուց հետո մաշկի այդ հատվածները ցանկալի է մշակել մաշկի խնամքի համար հատուկ քսուքներով՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Կտրվածքներից խուսափելու համար մաշկի վրայով սայրի ամեն (կամ ամեն երկրորդ) անցումից հետո անհրաժեշտ է ածելիի սայրը մաքրել հոսող տաք ջրի տակ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ