Ռուսաստանում Նավալնիի աջակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպել. բերման է ենթարկվել Նավալնիի կինը

 

Ռուսաստանում այսօր բողոքի ակցիաներ են՝ կազմակերպված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կողմից:

Ակցիաները ՌԴ տարբեր շրջաններում են եւ հատկապես բուռն՝ մայրաքաղաք Մոսկվայում: հենց այնտեղ էլ, չատրոնագրված ցույցի մասնակցության համար  բերման է ենթարկվել Նավալնիի կինը՝ Յուլյան:

Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել չհամաձայնեցված երթի ժամանակ եւ տեղափոխել դեպի «Մատրոսկայա Տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ամուսինը: «Յուլիա Նավալնայան բերման է ենթարկվել, նրա կարգավիճակը դեռեւս հայտնի չէ, քանի որ կապի դուրս գալ չի հաջողվում: Որեւէ ոստիկանության բաժին  նա դեռ չի տեղափոխվել», — TACC-ին հայտնել է նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան:

Նավալնայան բերման էր ենթարկվել նաեւ հունվարի 23-ին՝ Պուշկինի հրապարակում կայացած հավաքի ժամանակ: Այնուհետև նրան տարել էին ոստիկանություն, հետո ազատ արձակել առանց արձանագրություն կազմելու:

Մոսկվայի ցույցի մասնակիցների մի մասն ուղեւորվել է  «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանի մոտ, սակայն մոտենալ չի հաջողվել, քանի որ տարածքում իրավապահները հսկա կենդանի պատ են կազմել:

РИА Новости-ն հայտնում է, որ ցույցի ժամանակ Մոսկվայում հրդեհվել է Ռոսգվարդիային պատկանող միկրոավտոբուսը: Ըստ լրատվամիջոցի, պատճառը եղել է դիտավորյալ հրդեհումը:

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի չարտոնագրված ցույցի շուրջ 2 հազար մարդ է մասնակցել, իսկ կենտրոնական փողոցներով կազմակերպված երթին՝ մոտ 600 մարդ:

Ուժային կառույցների 1 աշխատակից է վնասվածքներ ստացել, իսկ ձերբակալումների ժամանակ, ոստիկանության հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոշոկ է կիրառվել, որի գործադրմամբ բերման ենթարկված տղամարդը գիտակցությունը կորցրել է, նրան բերման են ենթարկել եւ տեղափոխել ուշագնաց վիճակում: Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ 4 պատգամավորներ Տոմսկից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ