Տղամարդ դարձած կինոաստղ Էլեն Փեյջը բաժանվել է կնոջից

Կանադացի 33-ամյա դերասան Էլիոթ Փեյջը, որը դեռ վերջերս կրում էր Էլեն անունը, ամուսնալուծվում է իր կնոջից՝ պարուհի Էմմա Փորթներից, հաղորդում է TMZ-ն:

Զույգն ամուսնացել է 2018թ.-ի հունվարին: Այդ ժամանակ 31-ամյա Փեյջը դեռ իրեն կին էր համարում և կրում էր Էլեն անունը: Սակայն նա արդեն «քամինգ-աութ» էր արել և խոստովանել, որ իրեն դուր են գալիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

2020թ.-ի դեկտեմբերին «Ջունո» և «Սկիզբ» ֆիլմերի աստղը հայտարարել էր, որ խնդրում է այսուհետ իրեն որպես տրանսգենդեր տղամարդ ընդունել:

Զույգի բաժանման պատճառները չեն նշվում: Չնայած հայտնի է, որ Էլենի կինը դեմ չի եղել, որ նա Էլիոթ անունով տղամարդ դառնա:

Փեյջի Instagram-ի էջից անհետացել են կնոջ հետ համատեղ լուսանկարները, իսկ 26-ամյա Փորթները հեռացրել է իր օգտահաշիվը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ