![]()
Մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Ֆրեդի անունով գերմանական դոգը: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:
Դոգի հասակը 103,5 սմ էր, իսկ երբ շունը կանգնում էր հետևի ոտքերի վրա՝ ավելի քան 220 սմ: Կենդանին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2016 թվականին։
Ֆրեդին մահացավ 8.5 տարեկան հասակում:
«Ֆրեդին բոլորիս մոտ ժպիտ էր առաջացնում: Մենք կկարոտենք նրան: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք նրա պատմությունը կիսել ամբողջ աշխարհի հետ », – նշել են խմբագրության աշխատակիցները։
![]()