Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատել է Oxford/AstraZeneca պատվաստանյութի կիրառումը ԵՄ-ում

Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է Oxford-AstraZeneca COVID-19-ի պատվաստանյութը 18 տարեկանից բարձր մարդկանց համար: Այդ մասին հայտնում է BBC- ն:

Գործակալությունից հայտնել են, որ որոշումը AstraZeneca-ի վրա է կանգ առել փորձարկումների ժամանակ պատվաստանյութի ցույց տված 60% արդյունավետության համար: Փորձարկման մասնակիցների մեծ մասը 18-ից 55 տարեկան են, այսինքն՝ փորձարկմանը տարեցներ չեն մասնակցել, և պետք է դեռ ցույց տալ, թե ինչպես է պատվաստանյութը գործելու տարեցների մոտ։

Նշվում է նաև, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր կարող է որոշել՝ օգտագործի պատվաստանյութը հաստատումից հետո, թե ոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ