![]()
Թուրքական ավիաուղիների Թեհրան ուղևորվող ինքնաթիռի ընթացքի փոփոխության պատճառը եղանակային պայմաններն են եղել: Այս մասին հայտարարել է «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Թուրքական ավիաուղիների ինքնաթիռի օդաչուն եղանակային պայմանների պատճառով փոխել է իր ուղղությունը դեպի Բաքու: [Ինքնաթիռը] կվերադառնա Թեհրան, երբ եղանակային պայմանները կկայունանան», – ասվում է հայտարարության մեջ, մեջբերում է Tasnim- ը:
Թուրքական ինքնաթիռը, որը ուղևորվում էր Ստամբուլ – Թեհրան երթուղով, շաբաթ երեկոյան փոխել է ուղղությունը և շարժվել դեպի Բաքու: Խոսքը Թուրքական ավիաուղիների TK874 չվերթի մասին է, որը պետք է վայրէջք կատարեր Իրանի մայրաքաղաքում, տեղի ժամանակով 00:05-ին (Երևանի ժամանակով 00: 35-ին):
![]()