Այսքանից հետո դուք կարող եք համարել, որ հայ զինվորը պարտվե՞լ է

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պատերազմի ավարտից մի քանի օր անց պատերազմը ղեկավարող գեներալներից մեկի հետ էի խոսում, բավականին երկար՝ ժամեր տևող զրույց ստացվեց:

Շատ հարցերի պատասխաններ էին ինձ հուզում: Բավականին մանրամասներ իմացա պատերազմի ընթացքի մասին, իսկ շատ հարցերի պատասխաններ, որոնք տրամաբանելով էի գտել ինքս ինձ համար, պարզապես վերահաստատվեցին։

Պատերազմի ավարտից մինչ օրս շրջանառվում են այսպես կոչված «առեղծվածային» դեպքերի հետ կապված բազմաթիվ սուտ ու իրականության հետ աղերս չունեցող թեզեր, ու շատ ժամանակ իշխանությունը չի արձագանքում ու չի հերքում դրանք մի պարզ պատճառով՝ քաջ գիտակցելով ու հասկանալով, որ դրանով կարող է վնասել պետության շահերին։

Ինչ վերաբերվում է պարտությանը, ապա մի բան կարող եմ ասել։
Մեզ պարտադրված պատերազմում մենք կռվում էինք ոչ միայն Ադրբեջանի այլ նաև Թուրքիայի դեմ, և ոչ միայն՝ կային նաև վարձկաններ, և այլ երկրների հատուկ ջոկատայիններ։

Ինչ վերաբերվում է թուրքական բանակին, ապա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ժամանակակից զինտեխնիկայով զինված մոտ 700,000-անոց թուրքական բանակը բավականին մարտունակ է, իսկ Թուրքիայի ցամաքային ուժերը ԱՄՆ-ից հետո համարվում են ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը։

Հիմա պատկերացրեք, որ սկսնակ բռնցքամարտիկը մենամարտում է աշխարհի փոխչեմպիոնի հետ ու 44 ռաունդ պատվով կռվում է։
Իսկ հիմա, եթե կարող եք համարեք, որ մեզ պարտադրված պատերազմում, երբ թշնամին մի քանի անգամ իր ուժերով ու տեխնիկայով գերազանցում էր մեզ, հայ զինվորը պարտվել է:

Մենք պարզապես պետք է սովորենք քաղաքական էժան շահարկումներից զերծ մնալ, իրականության հետ հաշվի նստել ու անցյալի դառը դասերը հաշվի առնելով մեր պետականության հենքը՝ Հայոց բանակը էլ ավելի ուժեղ դարձնել ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ