![]()
Գեւորգ Ավետիսյանը երեք երեխայի է փրկել Եկատերինբուրգի Գնչուական ավանում վառվող տնից: Այս մասին հաղորդել է Սվերդլովսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչությունը:
Գեւորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով եւ տեսել է ծուխը: Մեքենան կանգնեցրել է, մտել արդեն ծխացող տուն։ Նա պատուհանից տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով թափահարում է, եւ շտապել է օգնության։ Կոտրել է պատուհանը եւ սկսել երեխաներին դուրս բերել։
Երեխաները երեքն էին։ 12 տարեկան երկու աղջիկները եւ 10 տարեկան տղան փրկվել են, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլեւս մարդ չկա, Գեւորգը երեխաներին հանձնել է հարեւանին», – հաղորդել է ԱԻՆ-ն։
![]()