«Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է». Վիտալի Բալասանյան

1in.am-ը գրում է. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Մարտի մեկի գործի հետ կապ չունի 0038 բանաձևը, և առհասարակ ՀՀ-ում 2008թ.-ին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը ծիծաղելի է համարում: Այս մասին Բալասանյանը խոսել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ինքը օրինաչա՞փ է համարում, թե՞ ոչ:

«Սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածը ծիծաղելի է:

Ո՞նց եք պատկերացնում: Այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապե՞տ:

Մի քիչ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել:

Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ