«Դավաճան փնտրողների տերերը քայլող Բայրաքթարներ են, երկիրը ոչնչացնող մարդկային կերպարանքով հրեշներ…». Անդրանիկ Քոչարյան

Աշխարհում չպարտվող բանակներ չկա. կան պետություններ, որոնք բանակի կերտած հաղթանակները փորձում են երկար պահել, իսկ պարտվող կողմը դասեր է քաղում և ժամանակն օգտագործում է ռևանշի հասնելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«90-ականներին մենք կերտեցինք կանոնավոր բանակ, որը հակառակորդին 94թ. պարտադրեց զինադադար:

Դրանից հետո մենք, տասնյակ տարիներ հպարտանալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակով, մեր երկրի ներսում վնասեցինք մեր պետականությունը՝ վնասելով նաև բանակի կարողությունները: Դա տեղի ունեցավ տարաբնույթ գործընթացներով՝ սկսած ընտրություններ կեղծելով, վերջացրած բանակում հովանավորչություն թույլ տալով»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը լինելու էր, որովհետև հակառակորդը պատրաստվում էր պատերազմի. «Այլ հարց է, թե մենք ինչպես էինք պատրաստվում մեր հաղթանակներն ամուր պահելուն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ