![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Մարդամեկն ասում է Հայաստանը հիմա վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի:
Իսկ ի՞նչ էր Հայաստանը Ռուսաստանի համար, երբ ՌԴ-ին «գույք պարտքի դիմաց» ֆորմատով տրվում էին Հայաստանի ստրատեգիական նշանակություն ունեցող ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները:
2002թ. հուլիսի 17-ին ստորագրվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, որով Ռուսաստանին ունեցած մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ռուսական կողմին հանձնեց «Մարս», «Երևանի մաթեմատիկական մեքենաների», «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի», «Երևանի նյութագիտության» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ները և «Հրազդանի» ՋԷԿ-ի գույքահամալիրը:
Իսկ 2013թ. դեկտեմբերին էլ Սերժ Սարգսյանը ստորագրեց 155 մլն դոլար պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու համաձայնագիրը:
Օրինակ 2014-2018 թվականներին Ռուսաստանը տարրբեր երկրների ներել է առնվազն 55 միլիարդ դոլարի պարտք, բայց չգիտես ինչու Հայաստանին մոտ 100 մլն դոլար պարտքը չներեցին Քոչարյանի կառավարման ժամանակ։
Սա՞ էր ձեր պատկերացրած ռազմավարական դաշնակցությունը։
![]()