Ձեզ վստահված դիրքում ՝  համայն ազգի կաթողիկոսի աթոռին բազմած,  արդյո՞ք կատարել եք ձեզ հանձնարարված մարտական առաջադրանքները

Համայն ազգիս կաթողիկոսը կարծես մոռացել է սեփական առաքելության մասին․․․

Մի տեսակ ամոթ է , որ հոգևոր առաջնորդը դարձել է <<հարց լուծող>>․․․  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգևոր առաջնորդը պետք է միաբանության կոչ անի, երկրում սիրո, հանդուրժողականության կոչ անի և քաղաքական հայացքներն արտահայտելուց շատ զգույշ լինի․․․

Հայաստանում սքեմի ներքո գործընթացներ են կատարվում, որոնք,  մեղմ ասած, անգամ հարիր չեն իրեն հարգող  քրիստոնյային, ուր մնաց թե Աստծո սպասավորի։ Կաթողիկոսը ամեն հարմար խոսափող օգտագործում է քաղաքական հայտարարություններ հնչեցնելու համար, մեղադրում է վարչապետին, որ տանուլ է տվել պատերազմը․․․

Եթե մի պահ ընդունենք , որ այդպես է, և, այո,՛ վարչապետը տանուլ է տվել պարտադրված պատերազմը և ամեն դեպքում անհավասար պատերազմը,  իսկ դո՛ւք․․․

Ձեզ վստահված դիրքում ՝  համայն ազգի կաթողիկոսի աթոռին բազմած,  արդյո՞ք կատարել եք ձեզ հանձնարարված մարտական առաջադրանքները։ Ձեր կաթողիկոս դառնալու տարիներից ի վեր մեր երկրում սկսեց տարատեսակ կրոնական աղանդավորական ուժերի  ներթափանցումը, որոնց առաջ, եկեք խոստովանեք ոչ թե դուռը փակեցիք, այլ՝ հյուրընկալ դիմավորեցիք։

Ինչ եք արել դուք, որ արգելվի պետական մակարդակով կրոնական հավաքները, տարբեր միջոցառումները։

Մի պատասխանե՛ք, հարցեր չեն, ուղղակի մտածեք, թե քանի մահ է եղել աղանդների հետևանքով մեր երկրում, իսկ ո՞վ է պատասխանատու այդ մահերի համար, թե կասեք անհավասար պատերազմ է, թշնամին զորեղ է, դուք ունակ չեք նրան հաղթել․․․

Դուք անգործության եք մատնված ձեզ վստահված դիրքում,  դուք , ինչպես և սքեմի ներքո թաքնված շատերը դեռ պատասխան ունեք տալու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգին, թե այդ ինչպես եղավ, որ մեր եկեղեցին շատերի համար դարձավ օտար, և շատերը նախընտրեցին ուրիշների ավտոտնակում Աստծո խոսք լսել, բայց չայցելել այն եկեղեցին, որ սպասարկվում է ձեր կողմից․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ