Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Վահան Բադասյանը կալանավորվել է

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունից տեղեկացրել են՝ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ «Եռաբլուրում» արած հայտարարությունների համար:

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ կազմակերպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք էր առաջադրել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Բադասյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)։ ԱԱԾ միջնորդել էր դատարանին՝ Բադասյանին կալանավորելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ