Դավիթաշենցի 18-ամյա հերոս, դու նահատակվեցիր՝ չնահանջելով առաջնագծից

Երևանի քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում բնակվող 18-ամյա Սպարտակ Արսենի Մարգարյանը, ինչպես բազմաթիվ հայ քաջորդիներ, ծառայության է անցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Երբ 2020 թվ․-ի սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Սպարտակը առաջնագծում էր։ Իր զինակից ընկերների հետ պահում էին Հարդութի պոստերը և թշնամուն արժանի հակահարված էին տալիս։

Ցավոք, հոկտեմբերի 9-ին նա նահատակվում է մարտի դաշտում։ Երեկ՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ, Դավիթաշենի գերեզմանատանը նրա շիրիմին էին այցելել հարազատները, ընկերն ու զինակիցները, ովքեր խնկարկեցին հերոսի շիրիմին․

«Մենք քեզ բացակա չենք դնի, մենք, ինչքան էլ ցավ ապրենք, նաև հպարտությամբ ենք ի լուր աշխարհի հայտնելու, որ ճանաչել ենք քեզ։ Դու նահատակվեցիր հանուն հայրենիքի, հանուն քո ծնողների։ Դու, որ ընտանիքի միակ տղան էիր, քո կյանքով ապացուցեցիր, որ հանուն ընտանիքի պատրաստ էիր զոհաբերվելու»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ