![]()
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որը պատմում է Գյումրիում հաշմանդամություն ունեցող մոր և որդու ծայրահեղ աղքատ պայմանների մասին:
«Ուզում եք տեսնել, թե ինչ բան է դժոխք կոչվածը…
Գյումրիում, բաց կոյուղատարի վրա տեղադրված կիսաքանդ տնակում, սարսափելի խոնավության մեջ, հաշմանդամություն ունցող մայրն ու իր երկու միակողմանի ծնողազուկ երեխաները պայքարում են հանուն գոյատևման», – տեսանյութին կից գրել է նա:
![]()
Լուսանկարներին կից, իր կազմակերպության միջոցով կարիքավորներին օգնություն հասցնող Վահան Թումասյանը գրել է.
![]()
Վաղվա մեր սահմանները պահողների ընտանիքներում ենք, վառելիք ենք բաժանում… սարսափելի աղքատություն է:
Ուզում եք տեսնել, թե ինչ բան է դժոխք կոչվածը…Գյումրիում, բաց կոյուղատարի վրա տեղադրված կիսաքանդ տնակում, սարսափելի խոնավության մեջ, հաշմանդամություն ունցող մայրն ու իր երկու միակողմանի ծնողազուկ երեխաները պայքարում են հանուն գոյատևման:
Posted by Vahan Tumasyan on Friday, January 25, 2019
![]()