Նոր` բացառիկ կադրեր Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանի հարսանիքից

Ապրիլյան քառօրյա պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանն այսօր ամուսնացավ։ Նրա հարսնացուն համագյուղացի Սոնան է։

Դավիթը «ժպտացող» մականունը ստացել էր սոցցանցերի օգտատերերի կողմից. հոսպիտալում արված գրեթե բոլոր լուսանկարներում նա ժպտում էր:

Հիշեցնենք, որ ժամանակին Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Գրիգորյանն ասել էր

«Հիմա ուզում եմ տունը սարքեմ ու հետո ամուսնանամ: Ընկերուհուս հոսպիտալում եմ հանդիպել ու սիրահարվել: Մեքենա քշելս միանգամից եղավ: Նոր էին պռոտեզները դրել, եկա նստեցի ու սկսեցի քշել»:

Ինչպես ինքն էր ասում նոր ոտքերին արդեն հարմարվել է, կարողանում է եւ լավ քայլել, եւ աշխատել, եւ մեքենա վարել: Հիմա շատ ավելի լուրջ խնդիր ունի՝ գործ է փնտրում:

«Ամեն ինչ էլ կանեմ, դիրք էլ կգնամ: Որովհետեւ դիրքերը  հոգեհարազատ են դարձել»,- նշում է Դավիթը:

 

Այսօր Դավիթ Գրիգորյանի և Սոնայի հարսանյաց հանդեսն է

Posted by Gayane Asatryan on Saturday, January 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ