![]()
Hraparak.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատության են ենթարկում «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Նրա մոտ սրվել են տեւական ժամանակ առկա առողջական խնդիրները։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն:
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը:
2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։
![]()