Հզոր աղոթք, որով Աստծուց պաշտպանություն կխնդրեք ձեր երեխաների համար

Յուրաքանչյուր երեխայի համար չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքն է.

Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, որ գիտակցելով ու անգիտակցաբար մեղքեր եմ գործել, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր զավակիս բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար:

Տեր, դիր զավակիս ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճշմարիտ ուղղով, փրկիր զավակիս  հոգին և մարմինը:

Տեր, օրհնիր զավակիս տանը, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող որ նա  ամեն տեղ լինի քո իշխանության տակ:

Պաշտպանիր զավակիս  բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից, ու թող վոր նա լինի առողջ ու երջանիկ:

Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակներին, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ