![]()
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Տպավորություն է ստեղծվում, որ շատերին թվում է, թե պատերազմում պարտությունից հետո իրենք կորցնելու ուրիշ բան չունեն։
Միայն դրանով կարելի է բացատրել, որ մարդիկ սկսում են հակառակվել իրենք իրենց «ես»-ին, տասնամյակներով ձևավորված համոզմունքներին, դրանով ապակողմնորոշվում են, «հարյուր տարվա» ընկերներին ստախոս են անվանում, մյուսներին՝ յոթհարկանի հայհոյանքներով նախշում՝ խախտելով բարեկրթության բոլոր սահմանները։
Հայաստանի էս վիճակը կարելի է նկարագրել որպես հանրային հարաբերությունների դժոխք։ Այն կարելի է բնորոշել որպես վստահության տոտալ ճգնաժամ, որևէ արժեքի բացառում, հանրային որևէ խոսքի արժեզրկում։
Պարտությունն, իրոք, ծանր էր, բայց մենք կորցնելու դեռ շատ բան ունենք ու առաջին հերթին՝ միմյանց։
Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ պետք է մնացած ամեն ինչ էլ մենք վարի տանք։
![]()