Արցախում հանդիպել են Էդմոն Մարուքյանն ու Վիտալի Բալասանյանը. քննարկման օրակարգը հայտնի է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ