Թուրքիան փորձում է ամրապնդվել ռուսական կենսական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում, իսկ հետագայում՝ նաև Կենտրոնական Ասիայում

Թուրքագետ Նելլի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թուրքիան երեք ռազմաբազաներ է հիմնում Ադրբեջանում՝ Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում, ինչպես նաև ռազմաբազա ունի Նախիջևանում:

Այս քայլով Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում և ամբողջական ազդեցություն հաստատել Ադրբեջանում: Փաստորեն ռուս-թուրքական ռազմավարական մրցակցությունը նոր մակարդակի է բարձրանում, քանի որ Թուրքիան փորձում է ամրապնդվել ռուսական կենսական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում, իսկ հետագայում՝ նաև Կենտրոնական Ասիայում:

Մյուս կողմից, այս գործողությունները հիմքեր են նախապատրաստում նեոպանթյուրքական բնույթի ցանկացած ծրագրի ռեալիզացման համար: Նշենք, որ ներկայումս առավել քննարկվում է տնտեսական բնույթի նախագծերը և այս հիմքով միության ստեղծումը, որն էլ կարող է հիմք հանդիսանալ ապագայում թյուրքական պետությունների առավել խորքային ինտեգրացիայի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ