30 տարի անկախ ենք, Երևանից, մի քիչ Գյումրիից, Վանաձորից ու Կապանից բացի այլ քաղաք ասեք, որտեղ երեխա մեծացնելու համար նորմալ պայմաններ կան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

30 տարի անկախ ենք, Երևանից, մի քիչ Գյումրիից, Վանաձորից ու Կապանից բացի այլ քաղաք ասեք, որտեղ երեխա մեծացնելու համար նորմալ պայմաններ կան` զբոսայգի, ՏՏ կամ զարգացման այլ կենտրոն, սպորտային նորմալ դահլիճներ, սեկցիաներ, լողավազաններ և այլն:

Շատ մի փնտրեք` չկա ու այդ չկայի պատճառը թուրքն ու ադրբեջանցին չէ: Միլիարդներ գնացին հազար ու մի հիմար ծրագրի վրա ու մարզերում ստեղծվեցին պայմաններ արտագաղթը խթանելու, գորշացման համար:

Մեր երկիրն է չէ՞ նույն Ամասիան, նույն Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Բերդը… գնացեք ձեր երեխաների հետ ու փորձեք մեկ հետաքրքրություն գտնել նրամց համար:
Հ

այրենիքը խոսքով չեն սիրում, Հայրենիքը գործով են սիրում, իսկ 30 տարի մարզերում գործ չի արվել ու չեմ տեսնում շարժ նաև հիմա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ