![]()
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
30հզ զոհ ու հսկայական տարածքներ կորցրած Ադրբեջանը վերականգնվեց ու ամրացավ:
Մենք 30 տարի չկարողացանք ամբողջությամբ ազատվել 88-ի երկրաշարժի հետևանքներից, տարածաշրջանում մերն էր պատերազմ հաղթած բանակը, բայց այնտեղ ծառայելն այդպես էլ իրականում պատվաբեր չդարձավ ու արդյունքում հսկայական թվով բանակում չծառայած երիտասարդներ ունեցանք, ովքեր հետո բարձր պաշտոններ զբաղեցրին ու իրենց կենսագրությամբ մեղմ ասած բանակի վարկանիշը չբարձրացրին:
30 տարվա ընթացքում նույնիսկ լեգենդար Արարատ ֆուտբոլային թիմը չուժեղացրինք ու միջազգային ասպարեզում նրան «ռասկռուտկա» չարեցինք, այնինչ նրանք «Ղարաբաղ» ակումբ ստեղծեցին, որը խաղաց հզոր եվրոպական թիմերի դեմ ու խաղում է նաև այսօր: Մենք նախընտրեցինք Լոսն ու Փարիզը, թուլացնելով մեր Գյումրին, Բերդը, Ճամբարակը…:
Եթե խելքի գանք ու ազգային նպատակ ձևակերպենք` 10-15 տարի հետո նորից կդառնանք գործոն: Մինչ այդ ստեղծել պայմաններ ծնելիության աճի համար, դպրոցներն ու մանկապարտեզները մեծացնել, զարգացնել նրանց հետ կապված պայմանները: Մենք պետք է մեծաթիվ լինենք, սա ամեն հաջողության նախապայմանն է:
![]()