Լևոն Արոնյանի և նրա սիրելիի հանգիստը՝ Մալդիվներում

2001 թվականին մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում՝ Լևոնը հրաժեշտ չտվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիային. նա շարունակում էր ներկայացնել Հայաստանը, սովորում էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում, մասնակցում էր Հայաստանի շախմատային կյանքին, հատկապես երկրի առաջնությանը:

2002 թվականի սեպտեմբերին 62-րդ առաջնությունն ավարտվեց Արոնյանի հաղթանակով, նա դարձավ 31-րդ չեմպիոնը։ Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը պետք է մասնակցեր Բլեդում (Սլովենիա) կայանալիք համաշխարհային օլիմպիադային:

Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի չեմպիոնը պետք է համալրեր հավաքականի կազմը։ Լևոնը վերադարձել է Գերմանիա և սկսել սպասել նախաօլիմպիական հավաքին մասնակցելու հրավերի։

2004 թվականի մարտի 20-ին Երևանում կայացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսը, որտեղ կազմակերպության ղեկավար ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հայաստանի շախմատային կյանքում սկսվեցին էական փոփոխություններ, և առաջին հերթին Հայաստան վերադարձվեցին երկիրը լքած շախմատիստները։

Բազմաթիվ զանգահարողները չէին կարողանում համոզել Լևոնին վերադառնալ հայրենիք։ Հարցը լուծեց անձամբ Սերժ Սարգսյանի զանգը, և արդեն մայիսին Լևոնը կրկին սկսեց ներկայացնել Հայաստանը՝ դառնալով նրա հավաքականի առաջատարը:

Լևոն Արոնյանի կինը Ավստրալիան ներկայացնող կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին էր։ Նրանց 2006-ին՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։

Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը:

Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել Արիանային դուրս բերել ավտոմեքենայից: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և այնտեղ մահացել:

Մի քանի ամիս անց Լևոն Արոնյանը հայտարարեց , որ իր կյանքում կա մեկ ուրիշը, որը օգնեց նրան ապրել կյանքի դժվարությունները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ