«Այո, օրհներգը այս ստեղծագործությունը պետք է լինի, ոչ թե այսօրվա ողբն ու լացը». Արմեն Խաչատրյան

Ինչպես արդեն քիչ առաջ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը  և կատարել էր հետևյալ գրառումը.

«Այ սա հզոր օրհներգ է, որն համապատասխանում է բոլոր պահանջներին»: 

Ալեն Սիմոնյանի հրապարակման անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արմեն Խաչատրյանը և կատարել է հետևյալ գրառումը.

«Այո, օրհներգը այս ստեղծագործությունը պետք է լինի, ոչ թե այսօրվա ողբն ու լացը և պարզունակ մելոդիան և զինանշանն էլ պետք է ենթարկվի փոփոխությունների»:

Հիշեցնենք, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ